Էս ո՞նց եք դուք ատում մեր քաղաքացիներին, ո՞նց... Էլ անասուն ժողովուրդ, էլ էշեր (ձայնագրություններով արձանագրված)... Էս ի՞նչ ատելություն է: Այս օրերին չտեսա, որ որևէ կազմակերպություն հակազդի Նաիրա Զոհրաբյանին, որը ատելության խոսք էր տարածում՝ իշխանության կողմնակիցներին անվանարկելով: Նույն Նաիրա Զոհրաբյանին, որը ժամանակին բոլորին ժեխ էր անվանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔԿ աղմկահարույց բացահայտումներին:
«Երբ քննարկվում էր «Եկեղեցու պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայի հետ միավորելու հարցը, մեծ ընդվզումը եկեղեցականների կողմից ուներ միայն մեկ պատճառ՝ չնայած ձեզ համոզում էին, որ սա հակազգային քայլ է: Առարկան հեշտ ձև էր իրենց մոմի բիզնեսի համար կլիենտ ապահովելու համար: Ու առարկան միավորելուց հետո մոմ վառող ապահովելու համար Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը պետք է ստիպված քամակները պոկեին բազմոցներից և աշխատեին մեր քաղաքացիների հետ: Բայց ո՞նց աշխատեին, եթե նրանք ատում են այդ քաղաքացուն, զզվում են նրանից ու ավելի կարևոր պիղծ զբաղմունքներ ունեին:
Անցած տարի այսպես կոչված «սրբազան պայքարի» վերաբերյալ ասում էինք, որ սա ամբողջությամբ Կտրիճ Ներսիսյանի՝ նախկինում ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ է: Հիմա ակնհայտ է արդեն, որ սա իր օրհնությամբ ձևավորված բանդաներ են, որոնք փտելու են բանտերում ու պատմության էջերում»,- գրել է Հարությունյանը:
Առաջ արկածախնդիր հայ պիտի դուրս գա, էն մնացած վախկոտները, էն էշերը հետևից դուրս գան: Այդ մասին մասնավորապես
ասվում էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրություններից մեկի մեջ, որը հրապարակել է ՔԿ-ն:
«Թե ինչպես է «սրբազանը» տիրապետում ինչպես իրենք են ասում՝ «անասուն ազգին և էշերին» ոտքի հանելու տեխնոլոգիաներին։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ»,- այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով նշված
ձայնագրությունը՝ գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՔԿ-ն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Ավելի վաղ վարչապետը գրել էր, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Վարչապետը հրապարակել էր Քննչական կոմիտեի
հաղորդագրությունը:
ՔԿ-ն, ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ Եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ: