Երկրի ղեկավարը աղմկահարույց գրառում է արել․ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան էջում տեղադրել է Civic.am կայքի ոչ պակաս աղմկահարույց՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել․
«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:
Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որտեղ մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները:
Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։