• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ
Քաղաքականություն
09:4525 Հնս, 2025

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

Այսպես.

Վ․Գ․-ն 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժումը և մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության դիրքորոշումներին շարժման համակիրների անհամաձայնությունն արտահայտելու, այդ կերպ համախոհներ ձեռք բերելու և արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնելու նպատակով: Շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չհաջողելով այդ եղանակով շարժման առջև դրված նպատակի իրագործումը և դադարեցնելով քաղաքական բնույթի հանրային միջոցառումները, Վ․Գ-ն, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, ինչպես նաև իմանալով, որ սեփական մոտեցումներն արտահայտելու, տարածելու և այդ եղանակով համակիրներ ձեռք բերելու հնարավորությունը կարող է իրացվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության և հավաքների ազատության իրավունքների իրացմամբ, և որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես իշխանությունը ստանձնելու օրինական եղանակ նախատեսում է ընդհանուր, հավասար և ազատ ընտրությունները, «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:

Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերի՝ անկախ նրանց գործողություններից: Հանցավոր խմբի կողմից պլանավորվել է, որ հարվածային խմբերը ձևավորելուց և նախատեսված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելուց հետո՝ Վ․Գ․-ի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին ՀՀ Կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով:

Ընդ որում՝ հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներին»։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների ձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և համացանցային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ: Հանցավոր խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից:

Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025 թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են, և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:

Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Ինչպես հայտնել էինք, «Ընդդիմության հեղաշրջման պլանին» վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Դատախազությունից:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել.

«Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»:

Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից: Այն, ըստ էության, գործողությունների փուլային ծրագիր է, որում մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները: Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները՝ եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ:

Դիտումների քանակ1246
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ինչ քայլեր է նախատեսում «Ընդդիմության հեղաշրջման պլանը». գաղտնազերծված փաստաթղթի մանրամասները 23:0724 Հնս, 2025 Ինչ քայլեր է նախատեսում «Ընդդիմության հեղաշրջման պլանը». գաղտնազերծված փաստաթղթի մանրամասները Քաղաքականություն
  • «Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե 20:2324 Հնս, 2025 «Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե Իրավունք
  • Վարչապետը հրապարակել է ընդդիմության հեղաշրջման պլանը 16:4724 Հնս, 2025 Վարչապետը հրապարակել է ընդդիմության հեղաշրջման պլանը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 16:3521 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից 16:2721 Սեպ, 2026
  • Հայաստանը անկախության 35-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում 16:1921 Սեպ, 2026
  • Հայկական կարպետի գաղտնիքները 16:0821 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 15:5321 Սեպ, 2026
  • Կորյուն Սերոբյանը և Ծովակ Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով 15:4221 Սեպ, 2026
  • Իտալական դպրոցներում արգելում են փարաջան և նիկաբը 15:3421 Սեպ, 2026
  • Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 15:2721 Սեպ, 2026
  • Իտալական դպրոցներում արգելում են փարանջան և նիկաբը 15:1621 Սեպ, 2026
  • Պարտավոր ենք սերունդներին թողնել ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն. ՀՀ նախագահ 15:1321 Սեպ, 2026
  • Պետդումայի ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան»-ը 15:0521 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Պուտինը և համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին Անկախության առթիվ 15:0021 Սեպ, 2026
  • Մինսկն ու Երևանը միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը. Լուկաշենկո 14:5021 Սեպ, 2026
  • Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 14:2921 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին 13:4321 Սեպ, 2026
  • Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ 13:4321 Սեպ, 2026
  • Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ 13:2321 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով 13:1021 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 Առաջիկա տարիներին ԱՄՆ-ն ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը. Ռուբիո | 21.09.2026 13:0021 Սեպ, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 881 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:5221 Սեպ, 2026
  • Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո 12:1621 Սեպ, 2026
  • Եվս մեկ ձեռքբերում հայագիտության ոլորտում 12:0621 Սեպ, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը նոր էջ է ՀՀ քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար․ ՆԳՆ 11:4921 Սեպ, 2026
  • «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին 11:3221 Սեպ, 2026
  • Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան 11:1921 Սեպ, 2026
  • Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 10:5021 Սեպ, 2026
  • Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն 10:3521 Սեպ, 2026
  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն 10:2221 Սեպ, 2026
  • Մենք պատրաստ ենք այսօրվա բացառիկ համերգին. ԿԳՄՍՆ 10:1821 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին 10:1221 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015