Իրանական կողմը հարվածել է Կատարում ամերիկյան ուժերին։ ԶԼՄ-ների տվյալով՝ թիրախում են նաև Իրաքում ամերիկյան օբյեկտները: Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը հայտարարել են իրենց օդային տարածքը փակելու մասին։ Բահրեյնի իշխանությունը կոչ է արել քաղաքացիներին գլխավոր ճանապարհներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Քուվեյթում հնչում են օդային տագնապի ազդանշաններ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին նաև Սիրիայում ամերիկյան ուժերի թիրախավորման մասին։ Հաղորդվում է, որ Թրամփը հրատապ խորհրդակցություն է հրավիրել:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։