Ամերիկյան հատուկ ծառայությունները դեռևս որևէ ապացույց չունեն, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, հայտարարել է Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորները: Այդուհանդերձ, նախագահ Թրամփը հայտարարել է, թե Իրանն արդեն մի քանի շաբաթից կարող է միջուկային զենք ունենալ: Նրա խոսքով՝ այժմ նպատակը Թել Ավիվի և Թեհրանի միջև հրադադարի հաստատումը չէ, ձգտում են լիարժեք հաղթանակի։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։