Իսրայելը ժամեր առաջ հարվածել է Իրանի պետական հեռուստաընկերության շենքին, հրդեհ է բռնկվել, լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կան տուժածներ: Կարմիր մահիկը հայտնել է, որ իսրայելական ուժերը թիրախավորել են բնակելի հատվածներում վիրավորներին օգնություն ցուցաբերող փրկարարներին:
Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Իրանի հարվածների հետևանքով էլ Իսրայելում 3 օրում զոհվել է 24 մարդ, վիրավորների թիվը հասնում է 600-ի։ Իսրայելի վարչապետը չի բացառել, որ թիրախում կարող է հայտնվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Նեթանյահուի խոսքով՝ դա վերջ կդնի պատերազմին:
Էսկալացիայի թեման հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, քննադատել Իսրայելի հարձակումները: Պուտինը և Էրդողանը մտահոգություն են հայտնել, որ ստեղծված իրավիճակը երկարաժամկետ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար:
Էրդողանը զանգահարել է նաև Իրանի նախագահին, ասել, որ պատրաստ է դե-էսկալացիայի գործում միջնորդի դեր ստանձնել: Կարգավորմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել նաև Պեկինը և Մոսկվան:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։