Ուկրաինայի մի շարք շրջանների վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման ֆոնին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը, ԱՄՆ-ին, և այլ երկրների ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:
«Աջակցեք Ռուսաստանի վրա արդար ճնշում գործադրելու բոլոր ջանքերին, աջակցեք դիվանագիտությանը, քաղաքական և տնտեսական ճնշումներին: Խնդրում եմ, սահմանեք արդյունավետ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ իրական խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Զելենսկին:
Վաղ առավոտյան Ռուսաստանը թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ. մայրաքաղաքում երեք մարդ զոհվել է,տասնյակ վիրավորներ կան: Զելենսկին հայտարարել է, որ ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և 40 հրթիռ են ֆիքսել։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։