«Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները կփակվեն: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասել է, որ առողջապահության նախարարության հետ ունեն պայմանավորվածություն հիվանդներին Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում կամ «Արմավիր» քրեակատարողականի ստացիոնար բաժանմունքում տեղավորելու շուրջ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ ասել է, որ մեկ տարվա ընթացքում կիսով չափ կրճատվել է կառավարության ծառայողական մեքենաների քանակը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։