ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի լռությունը։
«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը:
Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։
Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ Գարեգին Բ-ն անձամբ պետք է պարզաբանի՝ արդյոք խախտե՞լ է կուսակրոնության ուխտը և արդյոք զավակ ունի՞։ Իսկ եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս: