Չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ մենք ունենք շատ ավելի ակտիվ և գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Անշուշտ, իրավացի կլինի որևիցե մեկը, եթե ասի, որ ժամանակն է վաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա,- ասաց նա, ապա հավելեց.- Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքներ տեսնելու ժամանակն է: Սա է մեր համոզմունքը»:
Անդրադառնալով միջանկյալ արդյունքներին՝ Միրզոյանն առանձնացրեց համատեղ իրականացված ծրագրերը, որոնցից մեկը փետրվարին Հայաստան-Թուրքիա պետական սահմանին գտնվող Մարգարա անցակետի հիմնանորոգումն է. այն պատրաստ է շահագործման: