Սա հյուպատոսարան չէ, բայց ավելին է, քան հյուպատոսարանը,- հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը: Պատվո հյուպատոսի խոսքով՝ այս գործակցության հենասյուներից է ֆրանկոֆոնիան: Գրասենյակի բացմանը մասնակցող հայ և ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերը ընդգծել են՝ կառույցի բացումը Սյունիքի մարզում առաջին հերթին ռազմավարական նշանակություն ունի:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։