Մայիսի 31-ին՝ ժամը 02:26-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում (մոտ. 150 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։23-ին, մարվել՝ 04։17-ին: Այրվել են տանիքի կառուցատարրերից մոտ՝ 50 քմ և պահեստավորած գույք։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ: