Կազմել ամեն բնակավայրի 3 առաջնային խնդիր, փոխանցել Կառավարությանը՝ դրանք հերթով լուծելու համար. այսպիսի առաջարկ է արել վարչապետը՝ Շիրակի մարզում, ուր այցելել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցված դպրոց-մանկապարտեզներում, սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված ճանապարհներին կատարված աշխատանքներին ծանոթանալու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ չկա այնպիսի խնդիր, որը բարձրաձայնվի և լուծում չստանա, պետք է գիտակցել միայն, որ այդ ամենը հարկերի միջոցով է արվում և, օրինակ, խանութ մտնելիս՝ պահանջել ՀԴՄ կտրոն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։