Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ: Նա նշել է, որ Վաշինգտոնը գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները ահաբեկչության դեմ պայքարում, տնտեսական, էներգետիկ անվտանգության ոլորտներում և Հայաստանի հետ խաղաղության հասնելու գործում:
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը: Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի բարգավաճմանը և ավելի շատ հնարավորություններ կստեղծի Միացյալ Նահանգների հետ գործակցության համար: Ժամանակն է հանձնառություն ստանձնել խաղաղության համար», - ասված է Թրամփի նամակում:
Ադրբեջանին ուղերձ է հղել նաև ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն ողջունել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
«Աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Վաշինգտոնը նաև հավատարիմ է Ադրբեջանում հիմնարար ազատությունների, այդ թվում՝ մամուլի ազատության պաշտպանությանը», - նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։