Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Դավթաշենում հիմնված նոր այգուց՝ կից գրելով․
«Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնեցինք նոր այգի։ Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»։
Մանրամասները՝ տեսանյութում։