ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, բարեկամական խմբի անդամներ Արսեն Թորոսյանը և Հայկ Ցիրունյանը մայիսի 27-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դմիտրո Միկիշայի հետ:
Հրաչյա Հակոբյանը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջև համագործակցության զարգացումը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի նաև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Դմիտրո Միկիշան կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները: