Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից: