Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլի համաձայնագրի շրջանակներում իրականացրել են գերիների երրորդ և վերջին փոխանակումը՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Երրորդ փուլում կողմերը փոխանակել են 303-ական ռազմագերու, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվան և Կիևը համաձայնության եկան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ։ Այս համաձայնագրի շրջանակներում փոխանակման փուլեր են անցկացվել նաև շաբաթ և կիրակի՝ «390-ը 390»-ի, «307-ը 307»-ի դիմաց։