Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում վերադարձել է 270 ռուս ռազմագերի և 120 քաղաքացիական անձ, այդ թվում՝ Կուրսկի մարզի բնակիչներ։ Մոսկվան իր հերթին ուկրաինական կողմին է փոխանցել 270 ուկրաինացի ռազմագերու և 120 քաղաքացիական անձի: Փոխանակումը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«1000-ը 1000-ի դիմաց սկզբունքով փոխանակման վերաբերյալ պայմանավորվածության առաջին մասը կյանքի է կոչվել։ Այն ձեռք է բերվել Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ, և կարևոր է, որ ամբողջությամբ իրականացվի», - ասել է Զելենսկին։
Մոսկվայից և Կիևից հայտարարում են, որ գերիների փոխանակման գործընթացը կտևի մի քանի օր: Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ՝ մայիսի 6-ին։
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։