Հայաստանի հարավային դարպասում գտնվող Նռնաձորից Մեղրի և այլ քաղաքներ հասնելն առավել հեշտ կլինի: Ավելի քան 13 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարությանը պետբյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղում ծանոթացել է աշխատանքներին, նաև հետաքրքրվել, թե էլ ինչ խնդիրներ ունի գյուղը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։