Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել է վաճառքի հանված «Ճերմակ» հիվանդանոցի շենքը կրկին վերադարձնել համայնքին՝ փորձելով համայնքային բաժնեմաս ունենալ այդ կառույցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն էլ քաղաքապետին առաջարկել է համայնքին վերադարձնել Ղուկասյաններին պատկանող և որպես ապօրինի գույք դատարանում վիճարկվող գույքերը և այդպիսով օրինակ ծառայել:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։