Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Դրա շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: Խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նիստի մասնակիցները գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի հարցում, կրկին հայտարարել են, որ սպասում են վերջնական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, որի արդյունքները ձեռնտու կլինեն տարածաշրջանի բոլոր երկրներին»:
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: