• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացմանը Այլ հայացք ՌԴ միգրացիոն... 15:14
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք, կարկտի հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ Ուժեղ քամու հետևանքով գրանցվել... 13:56
Պատմական Վաղարշապատը և Պատմաազգագրական թանգարանը՝ «Բաց երկնքի տակ» Պատմական Վաղարշապատը և Պատմաազգագրական... 01:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 12:1322 Մայ, 2025

Հայաստանում կունենանք օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ. Հակոբ Սիմիդյան

Կառավարության՝ մայիսի 22-ի նիստին ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրեց Մթնոլորտային օդի պահպանության՝ 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախարարը նախ հիշեցրեց նախորդիվ կատարված աշխատանքը. 2022 թվականին էր մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքը լրամշակվել, իսկ 2022-ի դեկտեմբերին ԵՄ դիրեկտիվներին համապատասխան օրենք էր ընդունվել, և օրենսդրությունը մոտարկվել էր ԵՄ կանոնակարգերին: 2023-ին Ավստրիայի Շրջակա միջավայրի գործակալությունը ուսումնասիրություն էր արել, և մթնոլորտային օդի պահպանության կարողությունների զարգացման հայեցակարգ էր մշակվել, ինչի արդյունքում էլ այսօր որոշման նախագիծ է բերվել Կառավարություն: 2022 թվականին նաև 2 դիտակայան էր ձեռք բերվել բյուջետային ֆինանսավորմամբ, որոնք այժմ մայրաքաղաքում տեղադրման փուլում են:

«Ըստ այս նախագծի՝ առաջիկա 5 տարիներին Հայաստանում պետք է օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք բերենք, որոնցից 2-ն արդեն ձեռք է բերվել: Երևանում անհրաժեշտ է 6 դիտակայան, որից 2-ն ունենք, 3-ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք: Հույս ունեմ՝ 2026 թվականի սկզբին ևս 3-ը ձեռք կբերենք Երևանի համար, կմնա 1-ը:

Հանրապետության մյուս մասերի համար դեռ 8 դիտակայան պետք է ձեռք բերենք: Նաև 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որն արտակարգ դրության դեպքում պետք է տեղակայվի տվյալ հատվածում, և մոնիթորինգ իրականացվի:

Նաև պետք է քիմիական լաբորատորիայի վերազինում իրականացնենք, որի օգնությամբ օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների մասով ավելի ճշգրիտ տվյալներ կարող ենք ձեռք բերել:

Միջոցառումների հաջորդ գործողությունը ռեֆերենս լաբորատորիաների հիմնումն է, որը հնարավորություն կտա մոնիթորինգի համակարգի գործիքների ճշգրտությունը հասկանալ: Մենք հիմա գիտենք, որ, օրինակ, Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ տարբեր միջոցներով տվյալներ եք ստանում, որոնք գործածության մեջ անգամ միջազգային ստանդարտներով հաստատված չեն, բայց ամեն դեպքում, նման լաբորատորիան մեզ նաև կօգնի այս սարքերի և մեր ձեռք բերված սարքերի շարունակական ճշգրտությունն ապահովել»,- ասաց նախարարը:

Սիմիդյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստում են օրենսդրական նախաձեռնություններ, ինչի արդյունքում շինհրապարակներում և հանքարդյունաբերության տնտեսվարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորումը կիրականացվի ճշգրիտ սարքերով: Տնտեսվարողները պարտավոր կլինեն օգտագործել այդ սարքերը:

Նախատեսվում են նաև վարչարարության որոշակի խստացումներ, Երևանում կանաչ տարածքների ընդլայնում: Այս պահին անհրաժեշտություն կա, որ Երևանում շուրջ 41 հեկտար նոր կանաչ տարածքներ հիմնվեն:

«Համոզված եմ, որ միջոցառումների արդյունքում Հայաստանում կունենանք օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ, ճշգրիտ տվյալներ, որի շրջանակում էլ քաղաքացիների առողջության վերաբերյալ մեր քաղաքականության մշակումն ավելի լավը կդառնա»,- ասաց նա:

Հեղինակ`Լուսինե Մուրադյան
Դիտումների քանակ51
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ-ն Երևանի մի շարք հասցեների բնակիչների զգուշացնում է էլեկտրական շչակների գործարկման մասին 16:4115 Հնս, 2025
  • Կշարունակվեն գույքագրման աշխատանքները` Արթիկում և Գյումրիում քամու, կարկուտի հասցրած վնասների չափը հստակեցնելու նպատակով 16:3315 Հնս, 2025
  • Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի 15:5615 Հնս, 2025
  • ԻՀՊԿ-ն հայտնել է ևս ութ հրամանատարի սպանության մասին 15:1015 Հնս, 2025
  • Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը 15:0315 Հնս, 2025
  • Հայկական եռագույնը տոկունության և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանություն 14:2415 Հնս, 2025
  • Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք, կարկտի հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ 13:5615 Հնս, 2025
  • Կեսօրից հետո հանրապետության հյուսիսային հատվածներում կտեղան հորդառատ անձրևներ 13:4315 Հնս, 2025
  • ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ 13:3315 Հնս, 2025
  • Մարտիրոս Սարյան․ ծանոթ և անծանոթ դեմքեր. նոր ժամանակավոր ցուցադրություն 13:2815 Հնս, 2025
  • 2025 թվականին նախատեսվում է Սևանա լճում իրականացնել 189 տոննա սիգի արդյունագործական որս 12:3315 Հնս, 2025
  • Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ 12:3015 Հնս, 2025
  • Արզականի մսուր-մանկապարտեզում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ 12:2715 Հնս, 2025
  • Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել 12:0215 Հնս, 2025
  • Արթիկում ուժգին պտտահողմ է եղել. լուսանկարներ 11:3415 Հնս, 2025
  • Քաղաքացիները ռետինե նավակով հեռացել էին ափից և չէին կարողանում վերադառնալ․ օգնության են հասել փրկարարները 11:2115 Հնս, 2025
  • Վթարային ջրանջատում Տավուշի մարզի Բերդ քաղաքում 10:3615 Հնս, 2025
  • Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը 10:0115 Հնս, 2025
  • Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության 09:3915 Հնս, 2025
  • Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան 09:3515 Հնս, 2025
  • Նեթանյահուն ռազմաքաղաքական կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել 01:1615 Հնս, 2025
  • Իրանն Իսրայելի վրա ԱԹՍ-ներով ու բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է սկսել 00:5715 Հնս, 2025
  • Հունիսի 15-ի եղանակային կանխատեսումները 00:4615 Հնս, 2025
  • Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են քամու, կարկուտի և անձրևի հետևանքները գույքագրելուն և վերացնելուն առնչվող հարցեր 00:3015 Հնս, 2025
  • Քանաքեռ-Զեյթունին վերադարձված Դավիթ Անհաղթի այգու վերականգնման համար կծախսվի 500 մլն դրամ 00:1015 Հնս, 2025
  • Պուտինի հետ զրույցն «իրավիճակային» բնույթ ուներ․ Թրամփ 23:5614 Հնս, 2025
  • Պատմական Վաղարշապատը և Պատմաազգագրական թանգարանը՝ «Բաց երկնքի տակ» 23:3214 Հնս, 2025
  • Վերականգնված միջոցների միասնական հաշվին 2024-ի դեկտեմբերի 5-ից մուտք է եղել 17 մլրդ 167 մլն դրամ 23:1814 Հնս, 2025
  • Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է 22:5714 Հնս, 2025
  • Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն 22:4514 Հնս, 2025
  • Հրազենի գործադրմամբ հաշվեհարդարներ Երևանում և մարզերում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4214 Հնս, 2025
  • Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում 22:3014 Հնս, 2025
  • Ուսանողական նոր միջավայր. ԵՊԲՀ-ն գերժամանակակից գրադարան կունենա 22:2014 Հնս, 2025
  • Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում է 22:0314 Հնս, 2025
  • Մակրոնն Իրանի նախագահին խնդրել է խուսափել իրավիճակի սրացումից, վերադառնալ բանակցություններին 21:5014 Հնս, 2025
  • Վնասված տանիքներ, տապալված ծառեր․ որոշ մարզերում գրանցվել են քամու հետևանքով արտակարգ դեպքեր 21:2614 Հնս, 2025
  • Լուրեր 21:00 | Ապօրինի գույքի բռնագանձման ընդհանուր հայցագինը շուրջ 600 մլրդ դրամ է 21:0014 Հնս, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2024-ի հունվար-մարտին 1 մլրդ 715 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5814 Հնս, 2025
  • Մշակութային երկխոսություն՝ Հայաստանի սահմաններից դուրս 20:4914 Հնս, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը 20:4314 Հնս, 2025
  • Բաց դռների օր՝ խրախուսելու մագիստրոսական կրթությունը 20:3514 Հնս, 2025
  • Թրամփի հետ զրույցում Պուտինը դատապարտել է Իրանի դեմ հարձակումը 20:2614 Հնս, 2025
  • Իսրայելն ընդարձակել է Իրանի դեմ գործողությունները 20:1814 Հնս, 2025
  • «ԿարդաLove» գրքի փառատոնը՝ Մոսկվայում 20:1314 Հնս, 2025
  • Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են 20:0214 Հնս, 2025
  • 5 անշարժ գույք, 2 մլն 494 հազար դրամ. ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հայտարարագիրը 19:5914 Հնս, 2025
  • Շուտով իսրայելական օդուժը կրկին կհայտնվի Իրանի երկնքում. Նեթանյահու 19:4414 Հնս, 2025
  • Համախմբում՝ հանուն հանրային առողջության 19:3114 Հնս, 2025
  • Պենտագոնի ղեկավարը հույս է հայտնել, որ Թեհրանը կընտրի դիվանագիտության ուղին 19:1914 Հնս, 2025
  • Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ 19:0214 Հնս, 2025
  • Միայն խաղաղությունն է կարող ապահովել հուսալի անվտանգություն. ՀՀ վարչապետ 18:4314 Հնս, 2025
  • Բացառիկ նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին 18:2814 Հնս, 2025
  • Բայրամովը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ 18:1414 Հնս, 2025
  • Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը՝ Աղվերանում 18:0414 Հնս, 2025
  • Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:4914 Հնս, 2025
  • Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը 17:3814 Հնս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015