Արդյոք ՀԱՊԿ-ը արդարացի է վարվել Հայաստանի հետ, ինչու է Ռուսաստանը զենք վաճառել Ադրբեջանին, ինչպես ստացվեց, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատկանելությունը մշտապես ընդգծած Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի ղեկավարի հայտարարությամբ է պայմանավորում այդ խնդրի հանգուցալուծումը. Սերգեյ Լավրովն այսօր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում մի շարք սուր հարցադրումների է անդրադարձել: Վստահեցրել է՝ ջանքեր գործադրվել են Հայաստանին օգնելու համար:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։