Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացվել։ Կիևյան կամրջից պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» գրությամբ։
ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնեցին, որ ոստիկանները հեռացրել են պաստառները, վերացրել են իրավախախտումը։ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։