Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին: Նրանցից չի պահանջվի պահպանել Դաշնության տարածքում մշտական բնակության, ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության իմացության պահանջները: Նրանք կարող են դիմել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ, իսկ Ռուսաստանում բնակվելու դեպքում՝ ներքին գործերի նախարարություն:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։