Մայիսի 16-ին Լիոն աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է Լիոնում գործող Սուրբ Հակոբ մայր եկեղեցի, ինչպես նաև՝ Մարգարյան-Փափազյան երկլեզու հայկական դպրոց։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել նաև Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին աշխարհաքաղաքական զարգացումները, պատասխանել է ներկաներին հուզող հարցերի։