Խաղաղության պայմանագիրն ու Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն են եղել Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի հարթակում Հայաստանի վարչապետի և եվրոպացի առաջնորդների հանդիպումների ու քննարկումների գլխավոր թեմաները: Նիկոլ Փաշինյանը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ ու շփումներ է ունեցել միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, ԵՄ դիվանագիտության ղեկավարի, Եվրոպական խորհրդի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ: Փաշինյանը նաև Ադրբեջանի նախագահի հետ է հանդիպել. Խաղաղության պայմանագրի թեման Ալիևի հետ քննարկելուց բացի՝ վարչապետը հարցազրույց է տվել ադրբեջանցի լրագրողին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։