ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում մայիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Ծավ գյուղի բնակիչը տանը թմրամիջոց և զենք-զինամթերք է պահում:
Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ Ծավ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող՝ 5 գրամից ավելի զանգված, որսորդական հրացան, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափերի 163 փամփուշտ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: