Կառավարության որոշման համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կարող է օտարվել կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին՝ նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների համար: Խորհրդարանը նախագիծն ընդունել է արտահերթ նիստում: Օրենքի փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ կառավարության համար կոնկրետ լիազորող նորմ սահմանված չէր:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: