ԶՈՒ-ում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին պիտի նշեմ, որ դրանց մեծ մասի պատճառները շատ դեպքերում ոչ կանոնադրային հարաբերություններն են, որոնք որոշակի առումով հնարավոր է եղել հաղթահարել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի պատճառներին:
«Միանշանակ է, որ ոլորտում խնդիրները լուծված չեն: Ավելին ասեմ. այն մեխանիզմները, որոնք ներդրվել են, օրինակ՝ սպա-հոգեբանի ինստիտուտը և այլն, թեև, իրոք, շատ լավն է, կարևոր ներդրում է այս պրոցեսում համակարգը զարգացելու առումով, բայց հիմա էլ բավականին շատ են խնդիրները ոլորտում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հաճախ է այցելում զորամասեր և տեղյակ է խնդիրներից: