Հողամասերի պարագծերի ճշգրտությունը մեծ խնդիր է, և նաև ինքնակամ շինությունների խնդիրն է մեծ: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Այդ պրակտիկ հարցը ինձ նաև հայեցակարգային հետևությունների է բերում: Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին տարբեր առիթներով քննարկումներով ասում եմ, որ ՀՀ բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի, և Իրական Հայաստանի գաղափարախոսության նրբություններից մեկն այն գիտակցումն է, որ ոնց որ թե մենք երկիրը նույնպես, ոնց որ տների մեծ մասը, կառուցել ենք առանց նախագծի, և ժամանակն է, որ մենք ունենանք նախագիծ, և երկրի կառուցումը և շինարարությունը իրականացնենք համաձայն ընթացակարգերով անցած և համաձայնեցված նախագծի»,- ասել է վարչապետը: