Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ներկայացրել է Ջերմուկում իրականացվող սուբվենցիոն ծրագրի բաղադրիչները։ Դրանք են․
-
«Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի հանդիսությունների սրահի հիմնանորոգում,
-
Կեչուտ գյուղի բակային տարածքի աստիճանների և հենապատի կառուցում,
-
Գնդեվազ գյուղի գերեզմանատուն տանող աստիճանների կառուցում
առաջիկայում նախատեսվող՝
-
Գնդեվազ գյուղում հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում,
-
կանգառի տաղավարի հիմնանորոգում, նոր զրուցարանի կառուցում
Եվ`
-
Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք վանական համալիր տանող ճեմուղու կառուցում (ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ`2024թ․ տարեվերջին ավարտված)
Նաև`
-
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրով հիմնանորոգվում է Գնդեվազի Սբ. Աստվածածին եկեղեցին։