Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ հանդիպմանը:
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Երկկողմ կապերի ընդլայնման հարցում դեսպանն ընդգծել է բարեկամական խմբի ղեկավարի գործուն դերակատարությունը:
Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են տարբեր մակարդակներում և ձևաչափերով փոխայցերի նշանակությունը:
Ընդգծվել է, որ Ղազախստանում հայ համայնքն առանցքային նշանակություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
Անդրադարձ է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում անցկացված Ղազախստանի մշակույթի օրերի նախաձեռնության և մի շարք այլ ծրագրերի: