Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը պահպանվում է, սակայն կողմերը կապի մեջ են դիվանագիտական խողովակներով՝ հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարարը:
Աթաուլլահ Թարարի խոսքով՝ օրերս ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Պակիստանի վարչապետի և Հնդկաստանի արտգործնախարարի հետ, սակայն էսկալացիան չի թուլանում: Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։
Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը: Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները: Սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են շրջանառվում:
Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։