ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Բերդավան այցից՝ կից գրելով․
«Ինչպես սահմանել էինք «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարության մեջ` չենք դադարելու, մինչև Շարժումը չհասնի ամենավերջին գյուղում ապրող ամենավերջին տան բնակչին։ Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում էինք։ Ավելին` շուտով»։
Տեսանյութին կից՝ Աննա Հակոբյանը նաև գրել է «2025 թվականը՝ նորովի կրթվելու տարի»։
Մանրամասները՝ տեսանյութում։