Վարչապետն աշխատանքային այցով Լոռիում է: Վանաձորցիներին մտահոգող հիմնական հարցը, որ նրանք բարձրաձայնել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում, տնակներն են: Վարչապետն ասել է, որ ում նկատմամբ պետությունը պարտավորություն ունի, հարցը կլուծվի, միայն թե բնակարանի գնման վկայագիր ստանալուց հետո պետք է տնակները քանդվեն: Առավել բարդ է նրանց խնդիրը, ում նկատմամբ այդ պարտավորությունը չկա:
Երկրի ղեկավարն այցելել է նաև Ստեփանավան, քաղաքի նորակառույց դպրոցում հանդիպել աշակերտների և ուսուցիչների հետ: Փաշինյանն ասել է, որ ամեն օր դպրոց մտնող աշակերտին պետք է կարևոր ուղերձ փոխանցել՝ լավ սովորիր, որ լավ ապրես, բարեկեցությունը հիմնված է միայն գիտելիքի վրա:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։