Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և ԵՄ-ի համար: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:
«Ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, և այդ հարցում, պարոն վարչապետ, Ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել: Հուսով եմ, որ շուտով պայմանագիրը կստորագրվի»,- նշեց Էստոնիայի վարչապետը: