Համագործակցությունը մեր երկրների միջև խորանում է. ես դա ողջունում եմ, ավելի սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, ավելի հստակ առաջնահերթությունները մեզ հեռուն կտանեն: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:
«Անցած տարվա դեկտեմբերին Էստոնիայում մենք հասանք մի կետի, երբ մեր բոլոր հանրային ծառայությունները 100 տոկոսով թվայնացված են: Մենք կշարունակենք այս ուղղությամբ աշխատել, որպեսզի նվազեցնենք բյուրոկրատական քաշքշուկները:
Մեծ պատիվ է, որ Էստոնիայի փորձն օգնում է ձևավորել Հայաստանի՝ դեպի ապագան ուղղված թվային պետությունը:
Էստոնական ընկերությունն աջակցում է, որպեսզի մի նախագիծ իրականացվի, ըստ որի՝ ՀՀ հարկային իշխանությունների և բանկերի միջև տվյալների փոխանակում տեղի ունենա»,- նշեց Էստոնիայի վարչապետը: