Թեպետ մարտի 13-ին հայտարարվեց, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, Բաքուն դարձյալ ձգձգում է դրա ստորագրումը: Ադրբեջանը շարունակ ինչ-որ պայմաններ է առաջադրում, որոնք, փորձագետների դիտարկմամբ, փաստաթղթի ստորագրումից խուսափելու պատրվակներ են:
Մասնագիտական շրջանակների կարծիքով՝ Բաքուն նոր էսկալացիայի առիթ է որոնում, սակայն կեղծ մեղադրանքները չեզոքացվում են Երևանի փաստարկված հիմնավորումներով ու կառուցողական առաջարկներով: Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ադրբեջանն այս պահին հաշվարկում է՝ հնարավոր էսկալացիայի դեպքում ավելի շատ կշահի, թե կկորցնի, ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը, արդյո՞ք դատապարտող հայտարարություններից զատ նաև գործնական միջամտություն կցուցաբերի:
Ադրբեջանի ագրեսիվ ու խուսափողական և Հայաստանի՝ դեպի կայուն խաղաղություն տանող քաղաքականությունների հակադրությունը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: