Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Վերակառուցված և կառուցվող 23 բժշկական կենտրոն, 9 պոլիկլինիկա, մարզային 50 ամբուլատորիա․
գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագիր․ 3573 ծառայություն (7.4 մլրդ)․
ստենդ՝ կյանքի համար ծրագիր․ 2682 քաղաքացի անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է:
Իր լսողոությունն է վերականգնել 108 երեխա, հատկացվել է 235 մլն դրամ:
Անպտղության հաղթահարման ծրագրով լույս աշխարհ է եկել 1103 բալիկ, ծրագրին հատկացվել է 6 մլրդ դրամ:
Աորտայի շերտազատման ծառայություն մատուցվել է 168 քաղաքացու, հատկացվել է 511 մլն:
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 200 կնոջ հատկացվել է Տրանստուզունաբ բարձրորակ ու թանկարժեք դեղը, հատկացվել 410.8 մլն դրամ:
Ցրված սկլերոզ հիվանդության բուժման համար 410 շահառուի հատկացվել է թանկարժեք դեղեր, ընդհանուր գումարը՝ 1,03 մլրդ:
Այսպես շարունակ...
Հարկ վճարելը ոչ թե բարեխղճություն, այլ յուրաքանչյուրիս սահմանադրական պարտքն է: Քո վճարած հարկը կյանք է փրկում:
Քո վճարած հարկը անզավակ մի ընտանիքի կյանք է տալիս: Քո վճարած հարկով ևս մի փոքրիկի կյանք է փրկվում»,- գրել է նախարարը: