Հարկ վճարողի օրվա առթիվ տված հարցազրույցում ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը կարծում է՝ պետության կայացման այս գործընթացում քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության շեմի բարձրացումը շատ կարևոր է, հետևապես՝ Հարկ վճարողի օրը՝ որպես այդպիսին, պետության կայացման հիմնասյուներից մեկն է, որովհետև բոլորս, լինելով պետության քաղաքացիներ, ոչ միայն պետք է իրավունքների մասին խոսենք, այլև պարտականությունների, որոնք ստանձնում ենք մեր պետության նկատմամբ:
«Իսկ հարկեր վճարելը պետությունը կայացնելու կարևորագույն ուղիներից մեկն է, որովհետև այդ հարկերի միջոցով է ձևավորվում նաև պետության սոցիալական քաղաքականությունը, և ոչ միայն։ Այն կարևոր գործառույթները, որոնք պետությունը կարողանում է տարբեր ոլորտներում իրականացնել, հետևապես սա շատ կարևոր է:
Այդ օրը նաև պետք է արմատավորվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու գիտակցության մեջ և դառնա միաժամանակ նաև հպարտության օր»,- ասել է Օրդուխանյանը։
Նրա խոսքով՝ այստեղ քաղաքական համակարգը գործում է մուտքերի և ելքերի սկզբունքի հիման վրա, երբ ոչ միայն պետք է պահանջել, այլև աջակցել։ Եվ այդ պահանջներն ի կատար են ածվում այն պարագայում, երբ քաղաքացին աջակցում է քաղաքական համակարգին: Հետևապես այստեղ փոխկապակցված է պետություն և քաղաքացի գործընթացը, ու մեկը նպաստում է մյուսի կայացմանը և զարգացմանը։
Եվ այստեղ է քաղաքացու և պետության միջև ներդաշնակությունը»,- հավելել է նա։
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: