Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է:
Կառավարությունը, օրվա խորհրդին համահունչ, ներկայացնում է հարցազրույց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ:
«Ինձ համար շատ կարևոր է, որ այսօր Օպերային թատրոնը, մի քանի տարի է, խոշոր հարկատուների ցուցակում է: Եվ դա ինձ ուրախացնում է: Ասեմ՝ ինչու: Որովհետև առաջինը՝ մասնավոր բիզնես կառույցները սկսում են քեզ հետ էլ հաշվի նստել և որոշակի առումով ցանկություն են հայտնում մասնակցել նաև Օպերային թատրոնի կյանքում և ներդրումներ անել, որովհետև տեսնում են, որ այստեղ շարժ կա»,- ասում է Կարեն Դուրգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: