Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արաղչին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Արաղչին հայտարարել է, որ Մոսկվայում է՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղերձը ՌԴ նախագահին փոխանցելու համար: Նա տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարցերին: Հանդիպումից հետո Արաղչին հայտնել է, որ Պուտինին ներկայացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը: Քննարկվել են նաև ռուս-ամերիկյան բանակցություններն Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ: Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի և Թեհրանի համագործակցությունը կշարունակվի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: