ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
«Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025 թվականի հունվարի 1-ից մինչ օրս հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը, և ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն ու շրջակա միջավայրին պատճառված վնասի չափերի վերաբերյալ հարցերը։
Վեր բարձրացված հարցերի քննարկման արդյունքում օրենսդրական բացերի կարգավորման նպատակով որոշվեց, մասնավորապես, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Հարկային օրենսգրքում և մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Նախատեսվող փոփոխությունները զսպող հանգամանք կհանդիսանան ընդերքի ոլորտում ապօրինի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։