«Ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից է, և վերաբերմունքը միշտ էլ եղել է համապատասխան»,- հայտարարել է վարչապետը՝ Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստում:
Երկրի ղեկավարի խոսքով՝ վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ՝ փոփոխությունն ակնառու է՝ նոր ավտոմեքենաներ, տեխնիկա, հագուստ, ֆիզիկական ենթակառուցվածք, բայց այս ամենը, ըստ վարչապետի, իմաստ չի ունենա, եթե ոստիկանության ծառայողը չփոխվի:
Ավելի վաղ, վարչապետը այցելել է նախարարության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոն:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։