• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սիրանուշ Դվոյանի հետ 17:41
Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը Այլ հայացք Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը 15:07
Մշակույթի նկատմամբ պետք է խիստ վերահսկողություն սահմանվի. Արաբյան Մշակույթի նկատմամբ պետք է... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:5410 Ապր, 2025

ՄԻԵԴ-ի վճիռների 21 տոկոսը չի կատարվել անդամ երկրների կողմից, և սա լուրջ խնդիր է. Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Շնորհակալ եմ, տիկի՛ն նախագահող, շնորհակալ եմ, Կոնստանտինո՛ս, այս կարևոր թեմայով հերթական գերազանց զեկույցը ներկայացնելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք անդրադարձել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարևորությանը, ինչը մեր կազմակերպության առջև ծառացած էական խնդիրներից է: Մինչ այժմ Եվրոպական դատարանը կայացրել է ավելի քան 33,000 վճիռ: Այնուամենայնիվ, 2025 թվականի փետրվարի դրությամբ դատարանի ավելի քան 6800 վճիռներ կատարված չեն և դեռ գտնվում են Նախարարների կոմիտեի հսկողության ներքո: Սա նշանակում է, որ դատարանի վճիռների 21 տոկոսը չի կատարվել անդամ երկրների կողմից, և սա լուրջ խնդիր է: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ չկատարված վճիռներից մոտ 1150-ը դասվել են հատուկ հսկողության տակ գտնվող գործերի շարքին, որոնք պահանջում են ընդհանուր միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդու իրավունքների խախտումների կրկնությունը:

Միջանկյալ միջոցների կատարումը նույնպես կարևոր նշանակություն ունի. այն դատարանի կողմից կայացվում է միայն բացառիկ դեպքերում, երբ առկա է անդառնալի վնասի անմիջական վտանգ, օրինակ, երբ անձի կյանքին վտանգ է սպառնում: Սա նշանակում է, որ միջանկյալ միջոցների կատարումն ավելի կարևոր է: Այդուհանդերձ, չնայած դրան, Նախարարների կոմիտեն այս առումով չունի բավարար լիազորություններ:

Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պայմաններից մեկը հարգանքն է մարդու իրավունքների նկատմամբ: Եվ ՄԻԵԴ-ը միակ գործող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու այդ պայմանը՝ մարդու իրավունքների հարգանքը: Եվ դա ընտրովի չէ, դա հիմնարար պարտավորություն է, որը ստանձնվել է հռչակագրին միանալիս:

Բայց ի՞նչ ենք մենք տեսնում այսօր: Մեր անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարում է, որ Ադրբեջանը չի ենթարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունների կասեցման պատճառով: Սա ընդունելի՞ է մեզ համար:

Գործընկերնե՛ր, չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք դատարանի վճիռների պարտադիր բնույթը, էլ ավելի ամրապնդենք վճիռների կատարումը՝ ընդլայնելով մեր տրամադրության տակ եղած միջոցները՝ չկատարման դեպքերում:

Չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի, նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր՝ կա՛մ վճիռների կատարումը հարկադրելու նոր մեխանիզմներ ներդնելու, կա՛մ պատժամիջոցների մասին մտածելու այն անդամ երկրների նկատմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում անդամակցության պայմաններին, այս դեպքում՝ մարդու իրավունքների հարգմանը համապատասխանելու համար:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը:

Դիտումների քանակ191
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 11:1610 Մայ, 2026
  • Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ռուսեի քաղաքապետի հետ, քննարկվել են տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր 11:0410 Մայ, 2026
  • Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, վարորդը հոսպիտալացվել է 10:2810 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:2410 Մայ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում երկօրյա քարոզարշավն ամփոփել է մեծ հավաքով 00:5110 Մայ, 2026
  • Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից 00:3210 Մայ, 2026
  • Հայաստանի շնորհապետական կուսակության քարոզարշավի մեկնարկը՝ Գյումրիից 00:2410 Մայ, 2026
  • «Հայաստան» դաշինքը խոստանում է համախմբել հասարակությունը 00:0910 Մայ, 2026
  • Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք. ԲՀԿ նախընտրական կարգախոսը 23:4809 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ արդարությունը գալիս է կարգախոսով 23:3909 Մայ, 2026
  • ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին մասնակցել է շուրջ 2180 մարդ․ ԻՔՄ 23:2909 Մայ, 2026
  • Մայիսի 10-ի եղանակային կանխատեսումները 23:1609 Մայ, 2026
  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 23:0809 Մայ, 2026
  • Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 22:5609 Մայ, 2026
  • Երևանյան երկխոսության արձագանքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4009 Մայ, 2026
  • Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր դիրքորոշումը՝ Եվրամիությանը կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին 22:2509 Մայ, 2026
  • Մարիա Կարապետյանը կգործուղվի Իտալիա 21:5209 Մայ, 2026
  • «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեց հայկական ավանդական պարն ու երաժշտությունը․ Զբոսաշրջության կոմիտե 21:3409 Մայ, 2026
  • «Ցորեն եմ ցանե». թատերականացված համերգ 21:1609 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Ռուսական ծագման «Հակափաշինյանական աշխատանքի ծրագիր». շվեդական կայքի գաղտնազերծումը 21:0009 Մայ, 2026
  • Արվեստի գործեր՝ մետաղական թափոնից. Դրոյի տարբերվող աշխարհը 20:5809 Մայ, 2026
  • Օրակարգում «Հայաստան-Եվրոպա նոր որակի գործակցությունն» է 20:4709 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.05.2026 20:3809 Մայ, 2026
  • Էրդողանը և Բարզանին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները 20:2909 Մայ, 2026
  • Ռուսաստանը կհաղթի պատերազմում. Պուտին 20:2109 Մայ, 2026
  • Մեր ապրածն ու չապրածը՝ Վրեժ Քասունու «Նստվածք» շարքում 20:1309 Մայ, 2026
  • Գերմանիան պատասխանատվություն է կրում ոչ միայն իր ապագայի, այլև Եվրոպայի միասնության համար. Մերց 19:5809 Մայ, 2026
  • Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը 19:4709 Մայ, 2026
  • Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնում 19:4309 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկու օր բանակցություններ են վարել հրադադարի հաստատման շուրջ. Ուշակով 19:0409 Մայ, 2026
  • Նոր հմտություններ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներին 18:3209 Մայ, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2025-ին 11 մլրդ 697 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5409 Մայ, 2026
  • Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած 17:2109 Մայ, 2026
  • Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է. Ուշակով 17:1409 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Գովազդի չափից մեծ պաստառը հեռացնելը՝ թաղապետարանի աշխատակցին ծեծելու առիթ 17:0009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն. օրվա ուղերձները 16:5709 Մայ, 2026
  • Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը 16:3909 Մայ, 2026
  • Գույքի աճուրդը էլեկտրոնային, հաշվարկը՝ շուկայական գնով 16:2709 Մայ, 2026
  • ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին 16:1209 Մայ, 2026
  • ՌԴ-ն և Ուկրաինան եռօրյա հրադադար են հայտարարել 15:4309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 15:2709 Մայ, 2026
  • Կալանքի կիրառման մեծաքանակությունը մտահոգիչ է․ Անահիտ Մանասյան 14:5109 Մայ, 2026
  • ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրամիության. Էրդողան 14:3609 Մայ, 2026
  • ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին 14:1709 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:5809 Մայ, 2026
  • Չնայած հրադադարին՝ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» մի քանի տասնյակ օբյեկտի 13:4609 Մայ, 2026
  • Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն. Պուտինը ելույթ է ունեցել Հաղթանակի շքերթում 13:2209 Մայ, 2026
  • ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի 13:0809 Մայ, 2026
  • Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ վարույթների շրջանակում 6 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը 13:0409 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հաստատված խաղաղությունը պահանջում է խնամք և ուշադրություն. մայիսի 9-ի ուղերձները 13:0009 Մայ, 2026
  • ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին 12:4909 Մայ, 2026
  • Ինքնատիպ գիտական նախագծեր՝ ավագ դպրոցականներից 12:4409 Մայ, 2026
  • ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանի հետ բանակցությունների համար միասնական ներկայացուցիչ նշանակել 12:3309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիի մի շարք հասցեներում 11:5209 Մայ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը 11:2709 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը 11:0909 Մայ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի 10:5709 Մայ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է օպերային երգչուհի Էլլադա Չախոյանի բեմական գործունեության 45-ամյակին նվիրված միջոցառմանը 10:4409 Մայ, 2026
  • Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:3709 Մայ, 2026
  • ՀՀ-ին ցանկանում եմ խաղաղություն, որպեսզի հետայսու պատերազմների մասին խոսենք միայն անցյալի համատեքստում. ԱԺ նախագահ 10:2809 Մայ, 2026
  • Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները 10:1309 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզի մի շարք գյուղերում 10:0909 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների 09:5709 Մայ, 2026
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 09:4509 Մայ, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք 09:4409 Մայ, 2026
  • Հրադադար պետք է հաստատվի մայիսի 9-ին, 10-ին և 11-ին․ Զելենսկի 09:2709 Մայ, 2026
  • Մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը և ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագայի կերտմանը. ՀՀ նախագահ 09:2609 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան 09:1009 Մայ, 2026
  • Մայիսի 9-ին նվիրված հարգանքի տուրք Հաղթանակի զբոսայգում | ՈՒՂՒՂ 09:0009 Մայ, 2026
  • Տափերավան գյուղում ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած 08:4809 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում 08:3609 Մայ, 2026
  • Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը միգրացիայի համակարգի արդիականացման հարցում 08:1909 Մայ, 2026
  • Մայիսի 9-ի եղանակային կանխատեսումները 01:0809 Մայ, 2026
  • Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի պայմաններում գերիներ կփոխանակեն․ Թրամփ 00:4609 Մայ, 2026
  • Ոչ թե իշխանափոխություն ենք պահանջում, այլ՝ ընդդիմափոխություն. Արման Բաբաջանյան 00:2709 Մայ, 2026
  • Կիևը պետք է համաձայնի դուրս գալ Դոնբասից. Ուշակով 00:1209 Մայ, 2026
  • Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք 00:0109 Մայ, 2026
  • Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մայիսի 8-ի հանրահավաքին 23:5108 Մայ, 2026
  • Ռեֆորմիստներն առաջարկում են վերադարձ խորհրդային կրթական համակարգին 23:3808 Մայ, 2026
  • Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 23:2208 Մայ, 2026
  • Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը 23:1408 Մայ, 2026
  • Մենք առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի. «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը 23:0008 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն 22:4708 Մայ, 2026
  • «Ով կմտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քաղաքացու պատին է հագնելու քիթնումռութը». Փաշինյան 22:3008 Մայ, 2026
  • Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ 22:0508 Մայ, 2026
  • «Փոփոխությունների ամիսը սկսվում է հիմա». «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավը սկսել է ԱԺ շենքի մոտից 21:5108 Մայ, 2026
  • Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ 21:2908 Մայ, 2026
  • Ապրիլին Հայաստան է այցելել 172,705 զբոսաշրջիկ 21:2108 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015