• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ընդդիմությունը Մոսկվայի հրամանով է դիմել Սահմանադրական դատարան. Գալստյան Բաց հարթակ․ Ընդդիմությունը Մոսկվայի... 20:42
Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է. Կալաս. «Հարևաններ» Թուրքիան ԵՄ-ի համար ռազմավարական... 19:46
Իսրայելի խաղը․ ինչո՞ւ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Իսրայելի խաղը․ ինչո՞ւ ճանաչեց... 19:44
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ. ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը
10:5418 Մար, 2025

Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ. ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

Մարտի 16-18-ը Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։

Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17-ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է, և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիսարևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»,- ասված է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։

Դիտումների քանակ593
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Լուրեր 10:00 | ՀՀ ՊՆ-ն պատրաստ է հետաքննել ՀՀ ԶՈՒ կրակելու մասին Բաքվի պնդումը հիմնավորող փաստերը 10:0018 Մար, 2025 Լուրեր 10:00 | ՀՀ ՊՆ-ն պատրաստ է հետաքննել ՀՀ ԶՈՒ կրակելու մասին Բաքվի պնդումը հիմնավորող փաստերը
  • Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ 09:3218 Մար, 2025 Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
  • Ադրբեջանի ՊՆ կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. ԱԺ նախագահ 22:0017 Մար, 2025 Ադրբեջանի ՊՆ կեղծ հաղորդագրությունների նպատակն Ալիևի հայտարարությունն արդարացնելն է. ԱԺ նախագահ
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանը հայտարարել է Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետերի փակման մասին 00:5801 Հլս, 2026
  • Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է. Փեզեշքիան 00:3201 Հլս, 2026
  • ՀԷՑ-ը պահանջել է հերքել ընտրությունների օրը ընտրատեղամասերում «հոսանքազրկումների» մասին հրապարակումները 00:0201 Հլս, 2026
  • ԱԲ-ն շաքարային դիաբետի կառավարման գործընթացում 23:1630 Հնս, 2026
  • ԲՀԿ-ի միջնորդությամբ ստուգվել է ընտրական ծրարների թափանցիկությունը. ՍԴ նիստը 22:5030 Հնս, 2026
  • Մանդատները վերցնելու հարցում մենք ի վիճակի ենք ճիշտ որոշում կայացնել. Կարապետյան 22:1930 Հնս, 2026
  • Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ 22:0530 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներին 21:5630 Հնս, 2026
  • Հայաստանի տարածքում Ռուսաստանը կորցրել է իր մենաշնորհը և TRIPP-ը այդ շարքից է. փորձագետ 21:4530 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել 21:3930 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի 21:2230 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք մեր գաղտնի պլանն ունենք. Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիրների հետ հանդիպման մասին 21:0030 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 20:5830 Հնս, 2026
  • Կալասը՝ Էրդողանի հետ հանդիպման մասին 20:5530 Հնս, 2026
  • Նպատակն է 3 միլիոն բնակչությանը ներառել ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան 20:5130 Հնս, 2026
  • Յունիս 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4430 Հնս, 2026
  • Դրախտավարդի ջերմատուն Մխչյանում 20:3730 Հնս, 2026
  • Մեկնարկել են մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումները 20:3130 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 30.06.2026 20:2430 Հնս, 2026
  • Հայաստանում կներդրվի բջջային սարքերի IMEI կոդերի միասնական համակարգ. օրինագիծը քննարկման փուլում է 20:1930 Հնս, 2026
  • Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 20:1330 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 30.2026 20:0830 Հնս, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալները և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին 20:0230 Հնս, 2026
  • Հուշող սարքեր չեն հայտնաբերվել. միասնական քննություն՝ ֆիզիկա և պատմություն առարկաներից 19:5730 Հնս, 2026
  • Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները 19:5330 Հնս, 2026
  • Սյունիքում փրկարարները վիրավոր անգղի են փրկել 19:4830 Հնս, 2026
  • ԱԳՆ գլխավոր քարտուղարի և Բունդեսթագի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանումը 19:4230 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը 19:3630 Հնս, 2026
  • Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա 19:3130 Հնս, 2026
  • Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 19:2430 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը և Էստոնիայի գլխավոր դատախազն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին 19:2130 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի 19:1330 Հնս, 2026
  • Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում 19:0230 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Լարվածություն ու մեծ սպասումներ․ միասնական քննությունների վերջին օրն էր | 30.06.2026 19:0030 Հնս, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալ 18:5430 Հնս, 2026
  • Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը 18:4930 Հնս, 2026
  • RSF-ը մտահոգված է Ադրբեջանի մեդիա ոլորտում նախատեսվող փոփոխություններից 18:4130 Հնս, 2026
  • Կողբ գյուղը՝ մեծ շինհրապարակ 18:2830 Հնս, 2026
  • Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին 18:1630 Հնս, 2026
  • Գնորդին աջակցող նոր օրենքներ՝ հուլիսի 1-ից 18:0230 Հնս, 2026
  • Սեուլում Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականը 17:4730 Հնս, 2026
  • Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել 17:3630 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:2730 Հնս, 2026
  • Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր 17:1930 Հնս, 2026
  • Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր 17:1230 Հնս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել 17:0530 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Քանի մարդ է օգտվել առողջության ապահովագրության համակարգից. նախարարը թվեր է հրապարակել 17:0030 Հնս, 2026
  • Արաբկիր, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում հուլիսի 1-ին, 2-ին ջուր չի լինի 16:5630 Հնս, 2026
  • ԱՍՀ նախարարն ու ու ԱՄԿ բյուրոյի տնօրենը քննարկել են սոցիալական գործընկերության զարգացման և աշխատանքի ոլորտի բարեփոխումների հարցեր 16:4630 Հնս, 2026
  • Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները 16:3730 Հնս, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը 16:2930 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր 16:2130 Հնս, 2026
  • Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել 16:1730 Հնս, 2026
  • Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը 16:0230 Հնս, 2026
  • Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև իրավական օգնության և հանձնման վերաբերյալ փոխգործակցությունը շոշափելի արդյունքներ է տալիս 15:4930 Հնս, 2026
  • Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներկրման շուրջ. Պեսկով 15:3830 Հնս, 2026
  • Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը. վարչապետ 15:3130 Հնս, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 15:2430 Հնս, 2026
  • ՀՀ պատվիրակությունը մասնակցել է բարձրագույն կրթության ոլորտի QS հեղինակավոր գագաթնաժողովին 15:1630 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին 15:0330 Հնս, 2026
  • ՆԳ նախարարն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի իր գործընկերոջը 15:0130 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայաստանի արտադրանքի էական մասը արտահանվում է շատ լայն աշխարհագրությամբ. Պապոյան 15:0030 Հնս, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 416 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5730 Հնս, 2026
  • Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին 14:4630 Հնս, 2026
  • Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 14:3130 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը 14:1930 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ենթադրյալ ընտրակաշառքի նոր ձայնագրություն 14:1730 Հնս, 2026
  • Բաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների» 14:0330 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 13:5230 Հնս, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊ 13:4130 Հնս, 2026
  • Պետական մի քանի գերատեսչություն «Մտադրությունների մասին» հուշագիր են ստորագրել 13:2930 Հնս, 2026
  • Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ Ավանեսյան 13:1630 Հնս, 2026
  • Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը 13:0730 Հնս, 2026
  • ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են ապակենտրոնացման բարեփոխումների շրջանակում հայ-շվեդական համագործակցության հարցերը 13:0230 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 |«Մի հատ տաշոն կրի, լիքը թեմաներ կան ստե». «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր գաղտնալսում 13:0030 Հնս, 2026
  • Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան 12:5230 Հնս, 2026
  • Պերուն նոր նախագահ ունի 12:4930 Հնս, 2026
  • Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը 12:4230 Հնս, 2026
  • Շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին 12:4030 Հնս, 2026
  • Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով 12:3630 Հնս, 2026
  • Վրաստանի ու Ղազախստանի հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի 12:2430 Հնս, 2026
  • Ոստիկանները կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպք են բացահայտել 12:1230 Հնս, 2026
  • Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը | ՈՒՂԻՂ 12:0030 Հնս, 2026
  • Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ 11:5130 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3930 Հնս, 2026
  • Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ 11:2730 Հնս, 2026
  • Ուիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները 11:2130 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից 11:0230 Հնս, 2026
  • Հայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ Աբիսողոմոնյան 10:4630 Հնս, 2026
  • «Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել 10:3930 Հնս, 2026
  • ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները 10:2430 Հնս, 2026
  • Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց 10:1230 Հնս, 2026
  • Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար 10:0930 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Իրան-ԱՄՆ բանակցությունը ճշգրտել է նավթի շուկան, սև ոսկու գինը 69-73 դոլար է 10:0030 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել 09:5630 Հնս, 2026
  • Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով 09:5130 Հնս, 2026
  • Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան 09:4530 Հնս, 2026
  • Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:4130 Հնս, 2026
  • Լոռու մարզում գազանջատումներ կլինեն․ հասցեներ 08:5330 Հնս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2530 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015