Բաքուն դատապարտել է Եվրախորհրդարանում մարտի 13-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը: Փաստաթղթով եվրապատգամավորները պահանջել են անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին: Նաև, Եվրոպական խորհրդարանն ընդգծել է, որ հայերի դեմ դատավարությունները շինծու են և նվաստացուցիչ: Միլի Մեջլիսը բողոքի նամակ է ուղարկել Եվրախորհրդարանին՝ կողմնակալ որակելով բանաձևը: Ադրբեջանական կողմը պնդել է, թե իբր այն «ոտնահարում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները»։ Միլի Մեջլիսն անհիմն է որակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման և էթնիկ զտումների համար Ադրբեջանին ներկայացվող մեղադրանքները: Ի պատասխան՝ Ադրբեջանը մեղադրել է Եվրախորհրդարանին՝ երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ նշելով, թե Բաքուն հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։