Հունիսի 17-ին՝ առավոտյան ժամը 7:25-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ մի կին։ Նա հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղեվարձը չճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հանգամանքները պարզվում են։